Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային խորհուրդը որոշել է, որ հոսանքի թանկացման հարցում էներգետիկայի նախարարությունն էլ է պատասխանատու (Տեսանյութ)

Հունիս 08,2015 16:12

Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանն ուսումնասիրել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կայքում տեղադրված փաստաթղթերը եւ պարզել, որ հոսանքի թանկացման համար ոչ մի հիմք չկա, քանի որ ՀԷՑ-ը խելքին մոտ ոչ մի հիմնավորում չի ներկայացրել: Պարոն Սադոյանը էլեկտրամատակարար ընկերությունից վերցրել է նաեւ աշխատակիցների հաստիքացուցակը եւ պարզել, որ ամենացածր աշխատավարձը ՀԷՑ-ում 120 հազար դրամն է:

Արշակ Սադոյանին վրդովվեցնում է այն, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին դիմել է մաշվածության ծախսերը 4 միլիարդ դրամից 8 միլիարդ դարձնելու պահանջով. «Ամենասարսափելին այն է, որ հանձնաժողովը,

ծառայելով օտարին, դիտմամբ սահմանել է այնպիսի կարգ, որ թե’ գազամատակարար, թե’ էլէներգիա արտադրող ընկերությունները աշխատում են մարժայով: Ընդհանուր հասույթի 8-12 տոկոսը հաշվում են նրանց շահույթի բաժին: Այսինքն` ինչքան թանկ առնվի գազը սահմանին, բնական է այնքան շատ կլինի այդ ընկերությունների շահույթը: Օգտվելով հանձնաժողովի բանաձեւերից, ինչքան ՀԷՑ-ը թանկ գնի էլեկտրաէներգիա արտադրող կազմակերպություններից, այնքան նրա շահույթը բարձր կլինի»:

Արշակ Սադոյանի խոսքերով, Հանրային խորհուրդը որոշում է ընդունել, որ էներգետիկայի նախարարությունը , նույնպես, պետք է պատասխանատվություն կրի:

Հարցին, թե ի՞նչ ուժ ունեն Հանրային խորհրդի որոշումները, պարոն Սադոյանն ասաց, որ խորհուրդը, որը կազմավորվել է ՀՀ նախագահի կարգադրությամբ, որպեսզի կարողանա ուժ ունեցող որոշումներ կայացնել, Սահմանադրության մեջ նրան վերաբերող կետ պետք է փոխվի:

Արշակ Սադոյանը համոզված է, որ հասարակության ճնշումների ներքո պետք է հասնել նրան, որ հոսանքի գինը չբարձրացնեն. «Հանրային ճնշումները էական դերակատարում կունենան, մարդիկ պետք է գնան եւ ասեն` մենք դեմ ենք:

Հերիք է մենք մեզ վախկոտի պես պահենք»:

«Հայաստանի գործատուների հանրապետական միության» անդամ

Գագիկ Սարգսյանը գտնում է, որ էլեկտրաէներգիայի թանկացումը կործանարար հետեւանքներ կունենա բիզնեսի համար եւ վերջին ամիսներին ՀՀ կառավարության` բիզնեսի համար նախատեսած արտոնությունները «մի հարվածով կհավասարվեն զրոյի»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930