Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ-ն կշարունակի բարեփոխումներին ուղղված իր աջակցությունը

Հունիս 08,2015 15:54

Եվրոպայի խորհուրդը Համաշխարհային բանկի և ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ հունիսի 8-ին կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ: Միջոցառումն իրականացվել է «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ ծրագրի շրջանակում:

Կլոր սեղան-քննարկմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ինչպես նաև՝ Եվրոպայի խորհրդի և Համաշխարհային բանկի փորձագետներ, ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարությունների, դատական իշխանության, Կենտրոնական բանկի և այլ բանկերի ներկայացուցիչներ, շահագրգիռ այլ անձինք:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը ողջունել է մասնակիցներին և նշել, որ օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները շատ կարևոր են Եվրոպայի խորհրդի և միջազգային չափորոշիչներին համապատասխան Հայաստանում անվճարունակության ոլորտի բարեփոխումներ իրականացնելու  համար: Ըստ նրա՝ պետք է մտցնել այնպիսի կարգավորումներ, որոնք կբացառեն պարտատիրոջ շահի գերակայությունը: «Պետք է ֆինանսական առողջացման հիմքերը լինեն անհրաժեշտ և բավարար՝ հաշվի առնելով և Կենտրոնական բանկի և դատավորների կարծիքները»,-ընդգծել է Արսեն Մկրտչյանը:

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը շուկայական տնտեսության պայմաններում կարևորել է օրենքով սահմանվող պատշաճ կարգավորումների առկայությունը, որոնք կապահովեն իրավական գործուն մեխանիզմներ ինչպես պարտապանի, այնպես էլ պարտատիրոջ շահերի բալանսավորված պաշտպանություն համար: Ըստ նրա՝ կատարվել է բազմակողմանի ուսումնասիրություն և վերլուծություն միջազգային կառույցների՝ Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի, Համաշխարհային բանկի փորձագետների հետ համատեղ՝ օրենքում առկա բոլոր թերությունների ու բացերի շտկման և սնանկության եզրին գտնվող տնտեսվարողների խնդիրներին լուծում տալու նպատակով: «Մենք փորձել ենք նախագիծը համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին՝ հաշվի առնելով նաև տեղական առանձնահատկությունները, որպեսզի կարողանանք համակողմանիորեն պաշտպանել պարտատերերի և պարտապանների շահերը»-եզրափակել է Սուրեն Քրմոյանը:

EX_2

Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան ընդգծել է Եվրոպայի խորհրդի պահանջներին համապատասխան սնանկության ոլորտի բարեփոխումների և ներդրումների շուկայի բարելավման կարևորությունը: «Պետք է նախանշել գլխավոր ուղղությունները, որոնք կնպաստեն նաև տնտեսական զարգացմանը, քանի որ այն ուղիղ համեմատական է ժողովրդավարության և մարդու իրավունքների զարգացմանը»,- ասել է Նատալյա Վուտովան՝ ընդգծելով, որ ԵԽ գլխավոր գործընկերներից մեկն այս ոլորտում Արդարադատության նախարարությունն է, և ԵԽ-ն կշարունակի բարեփոխումներին ուղղված իր աջակցությունը:

Եվրոպայի խորհրդի և Համաշխարհային բանկի փորձագետներն իրենց դիտարկումներն են ներկայացրել «Սնանկության մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունների ու լրացումների, ինչպես նաև՝ Եվրոպայի խորհրդի չափորոշիչներին դրանց համապատասխանության վերաբերյալ: Մասնավորապես՝ նրանք անդրադարձել են սնանկության կառավարիչների և դատավորների համալրման ու վերապատրաստման ապահովման, առողջացման դրույթների բարելավման և մորաթորիումի դրույթների վերանայման խնդիրներին՝ ընդգծելով, որ գործող օրենքն ավելի շատ պաշտպանում է պարտատիրոջ շահերը:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930