Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է օգտագործել կուտակային հաշիվները՝ միջոցներ կուտակելու համար

Հունիս 08,2015 15:46

ՎՏԲ-Հայաստան Բանկում հնարավոր է ձեռնտու պայմաններով անդընդմեջ կուտակել ազատ դրամական միջոցներ եւ ցանկացած պահի անարգել տնօրինել դրանք: Բանկն առաջարկում է հաճախորդներին բացել կուտակային հաշիվ տարեկան մինչեւ 8% տոկոսադրույքով, կատարել անսահմանափակ մուտքային եւ ելքային գործարքներ առանց տոկոսագումարների կորստի:

Կուտակային հաշիվը անժամկետ դրամական ավանդ է, որը հնարավորություն է տալիս անընդմեջ կուտակել միջոցներ եւ ստանալ տոկոսագումարներ` չկորցնելով հաշվի միջոցով բանկային գործարքներ կատարելու հնարավորությունը (ի տարբերություն ժամկետային ավանդների, որոնք ունեն գումարի տեղաբաշխման կոնկրետ ժամկետ եւ հիմնականում թույլ չեն տալիս մասնակի կամ ամբողջապես օգտագործել գումարը` պահպանելով կուտակված տոկոսագումարները):

Կուտակային հաշվի առանձնահատկությունն այն է, որ կարելի է այն համալրել առանց քանակական սահմանափակումների, բավականին փոքր գումարներով, ինչը կօգնի հաճախորդներին կուտակել գումարներ հստակ նպատակներով: Գումարների մուտքագրման ու ելքագրման բոլոր գործարքների մասին տեղեկատվությունը հասանելի կլինի հաճախորդին կուտակային հաշվի ամենամսյա քաղվածքների տեսքով: Կուտակային հաշիվը բացվում է ՀՀ դրամով, անվճար: Առաջին կուտակումը հաճախորդը կատարում է հաշիվը բացելու պահին՝ նվազագույնը 10 հազ. ՀՀ դրամի չափով:

Կուտակային հաշվի ամենօրյա միջին մնացորդի մեծությունից կախված` հաճախորդին վճարվող տոկոսադրույքը հասնում է 8%: Ինչքան շատ գումար կա հաշվին, այդքան բարձր է տոկոսադրույքը: Տոկոսագումարները հաճախորդին են վճարվում եւ ավելացվում են հաշվի մնացորդին ամեն ամիս:

ՎՏԲ-Հայաստան Բանկում մինչեւ 2015թ. օգոստոսի 31-ը գործում է կուտակային հաշիվների վերաբերյալ ակցիա, որի շրջանակում անկախ հաշվի մնացորդից, գործում է ամենաբարձր տոկոսադրույքը` 8% առանց հաշվի սպասարկման ամենամսյա միջնորդավճարի:

Կուտակային հաշիվ բացելիս ՎՏԲ-Հայաստան Բանկում հաճախորդին տրամադրվում է նաեւ Ինտերնետ բանկինգ անվճար ծառայությունը, որի միջոցով կարելի է հետագայում նույնպես հեշտ ու արագ շուրջօրյա կուտակումներ անել առանց բանկ այցելելու: Կուտակային հաշիվը կարելի է համալրել նաեւ Երեւանում եւ ՀՀ տարբեր մարզերում տեղակայված Telcell 1200 տերմինալների միջոցով:

Կուտակային հաշվի վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ բանկի www.vtb.am կայքում` «Հաշիվներ եւ վճարումներ» բաժնում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ
Գովազդի եւ հասարակայնության հետ կապերի բաժին
հեռ. 51-37-49 (ներք. 34 14)
էլ.-հասցե` [email protected]
կայք` www.vtb.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930