Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ֆարմանյանը՝ Նիկոլ Փաշինյանին. «Դուք առաջ կանցնեք նույնիսկ Հիտլերից» (Տեսանյութ)

Հունիս 08,2015 15:42

ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հասցեին հնչեցրած քննադատական ելույթից  հետո ՀՀԿ-ական պատգամավորները մեկը մյուսի հետևից սկսեցին գովերգել Գևորգ Կոստանյանին:

Օրինակ՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը նշեց, թե Կոստանյանն իր մտերիմն է և աշխատել է նրա հետ ու «առաջին ձեռքից» գիտի նրա որակների մասին: Նա նկատեց, թե Կոստանյանն ունի «0 հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ» ու այլ դրական որակներ: Նաև հավելեց, թե ինքը ոչ մի միջնորդության համար չի դիմել Գևորդ Կոստանյանին: Էդուարդ Շարմազանովն էլ միջամտեց, թե «Գևորգ Կոստանյանը միջնորդություններ չի ընդունում»:

ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Սամվել Ֆարմանյանը, Նիկոլ Փաշինյանի ու Ադոլֆ Հիտլերի միջև զուգահեռներ տարավ. «Ի՞նչ եք կարծում, որ մեկ տարվա ընթացքում Գևորգ Կոստանյանը պետք է լուծեր համակարգային այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են կոռուպցիայի խնդիրը, ընտրական խախտումների ամբողջական բացառման հա՞րցը: Եթե ժեստիկուլյացիայի մասին երբևէ վիճակագրություն կազմվի, դուք առաջ կանցնեք նույնիսկ պատմության մեջ առաջին տեղը գրաված Ադոլֆ Հիտլերից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. dyadyur says:

    Պ-ն Ֆարմանյանի համեմատությունը առնվազն տարակուսանք է առաջացնում,թեկուզ և ժեստիկուլյացիայի առումով`այն իմաստով,որ, նախ,դատախազը ԱԺ-ում խոսում էր ,,ռազբոռկայի,, տոնով և երկրորդ`նա խոսում էր առարկություն չընդունող`կատեգորիկ- իմպերատիվ տոնով,կարծես այնտեղ բոլորն էին դեբիլներ:Այն տպավորությունն էր,որ դատախազը,այն էլ Գլխավորը,ոչ թե ներկայացնում էր իր հաշվետվությունը այլ (կներեք) ,,դակազատ էր անում,,:Գլխ.Դատախազին`տեղին դիտողություն անողին Հիտլերի հետ համեմատելուց առաջ մի հատ թող նայեն թե ինչ վիճակի են հասցրել մարդկանց:Հանրապետությունում մի օր չի անցնում առանց բոթ լսելու:Եվ ինչ է ստացվել??? Ստացվել է այն, որ ոչ մի տարբերություն չի մնացել ՀՀՇ-ի և ՀՀԿ-ի միջև:

  2. Աբրահամյան says:

    Խնդրում եմ պարոն Ս. Ֆարմանայանին տեղյակ պահեոլ, որ նա ունի ընտրողներ ու պետք է մեկ-մեկ էլ զբաղվի նրանց կողմից բարձրացված հարցերով: Մոտ յոթ-ութ ամիս առաջ նրան են դիմել Նոր Նորքի 7-րդ զանգվածի 53 շենքի բնակիչները կոյուղաջրերի կարգավորման հարցով: Խոստացել են, որ հարցը կլուծվի այս տարվա առաջին եռամսյակում, բայց այն չի լուծվել ու հարցով զբաղվող չկա: Պարոն Ֆարմանյան գոնե մեկ անգամ եկեք հանդիպման Ձեր ընտրողների հետ, որպեսզի տիրապետեք իրավիճակին ու նաև օգտակար լինեք մեր ժաղավրդին:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930