Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Էրդողանը Թուրքիայի կուսակցություններին կոչ է արել ընտրություններից հետո պահպանել կայունությունը. Digital Journal

Հունիս 08,2015 15:39

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր այդ երկրի քաղաքական ուժերին կոչ է արել պատասխանատու վարվել, ապահովել կայունություն այն բանից հետո, երբ ընտրություններից հետո պարզ է դարձել, որ իր կուսակցությունը չի կարողացել բացարձակ մեծամասնություն կազմել խորհրդարանում. հաղորդում է «Digital Journal»-ը:

«Այս նոր գործընթացում շատ կարեւոր է, որ բոլոր քաղաքական ուժերը պատասխանատու վերաբերմունք եւ անհրաժեշտ զգայություն ցուցաբերեն, որոնք անհրաժեշտ են պահելու կայունությունը եւ վստահությունը մեր երկրում ու մեր ժողովրդավարական ձեռքբերումները»,- այսօր տարածված հայտարարությունում, մասնավորապես նշել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած ընտրությունների արդյունքում իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունը ստացել է ձայների 43 տոկոսը: Նրան են հետեւում Ժողովրդա-հանրապետական, Ազգայնական շարժում եւ հայամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունները, որոնք համապատասխանաբար ստացել են 24, 17 եւ 11 տոկոս ձայներ:

Էրդողանը նաեւ ասել է, որ որեւէ կուսակցություն չի ստացել բացարձակ մեծամասնություն եւ սա «իրական եւ առողջ» քարոզարշավի արտացոլումն է. «Ամենաբարձր մասնակցությամբ ընտրություններն արտացոլում են ժողովրդավարությանն ուղղված մեր սիրելի ժողովրդի կամքը եւ նրա հանձնառությունը»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930