Լրահոս
Օրվա լրահոսը

Կոստանյանը՝ Սուրիկ Խաչատրյանի որդու գործը չբացահայտելու մասին. (Տեսանյութ)

Հունիս 08,2015 15:35

Այսօր ԱԺ-ում լրագրողները գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանից հետաքրքրվեցին՝ առաջին հաղորդումն է ԱԺ-ում ու այսքան քննադատություն հնչեց, ինչպե՞ս եք վերաբերվում դրանց: Նա պատասխանեց. «Ժամանակի կորուստ եմ անգամ համարում քննարկման առարկա դարձնել անհիմն, անհեթեթ եւ էմոցիոնալ բնույթի որեւէ հայտարարություն: Եթե այդ հայտարարությունների հիմքում լինի որեւէ տվյալ, փաստական հանգամանք, ես պատրաստ եմ ներկայացնել դրա հակափաստարկները: Իսկ այդ փաստարկներ ողջամիտ լինելու պայմաններում, եթե կհիմնավորվի, իհարկե, կշտկենք այն: Համենայնդեպս, ողջամտությունը պահանջում է ըմբռնումով մոտենալ ցանկացած այնպիսի բովանդակությամբ հայտարարություններին, կարծիքներին, մտքերին, որոնք իրենց հիմքում չունեն ոչ միայն տրամաբանություն, այլեւ չունեն բարոյաբանություն, այլեւ դուրս են անգամ էլեմենտար աշխարհայացքի սահմաններից՝ անկախ մասնագիտությունից կամ տվյալ մասնագիտության մեջ տվյալ անձի մասնագիտացումից»:

Լրագրողների հարցին՝ Բուդաղյանների գործի ժամանակ Դուք մի քանի օր անց հայտարարություն արեցիք, ինչպե՞ս է, որ Սուրիկ Խաչատրյանի որդու գործը՝ խուլիգանության հետ կապված, մի ամիս անց էլ չեք բացահայտում: Գեւորգ Կոստանյանը պատասխանեց. «Դուք ինքներդ լավ գիտեք դրա պատասխանը: Եթե հիշում եք, անմիջապես դեպքի հաջորդ օրն առավոտյան ես ինքս մեկնեցի դեպքի վայր: Քննությունն ամբողջությամբ գնաց այն ուղղությամբ, որ պարզենք դեպքի հանգամանքները: Այդ 4-5 օրը մենք արդեն կարողացել էինք արագ եւ արդյունավետ քննչական գործողությունների արդյունքում պարզել առնվազն ովքեր են դեպքի վայրում եղել, ով՝ չէ, հետո անդրադառնալ դեպքի մասնակիցների գործողություններին: Այս դեպքում դատախազությունը միջամտել է երկու եղանակով՝ քրգործը հարուցելու եղանակով եւ վկաներին բերման ենթարկելու ցուցում տալով: Այլ եղանակով դատախազությունը դեռեւս որեւէ միջամտություն չի արել: Դատախազության հսկողության այդ ձեւը դեռեւս մենք չենք արել: Դրա համար այդ պրոցեսն ավարտված չէ»:

Նա ասաց, որ յուրաքանչյուր դեպք ունի իր քննության տակտիկան. «Մի դեպքում այդ քննության տակտիկան ընտրվեց, որի ժամանակ արագ պարզեցին, թե ով է եղել եւ որտեղ, մյուս դեպքում քննության տակտիկան, որը դատախազի կողմից չի ընտրվել, այլ՝ նախաքննության մարմնի կողմից է ընտրվել, հետեւաբար, այդ տակտիկայի արդյունավետությունն ինքներդ գնահատեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930