Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ. Երեկվա ընտրությունները Թուրքիայի ժողովրդավարության ամրապնդման հստակ նշան է

Հունիս 08,2015 15:26

Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ֆրեդերիկա Մոգերինին եւ Հանձնակատար Յոհաննես Հանը համատեղ հայտարարություն են տարածել երեկ Թուրքիայում անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:

ԵՄ կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ հայտարարությունում մասնավորապես նշված է. «Հունիսի 7-ին Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին եղավ ռեկորդային 86 տոկոս մասնակցություն, ինչը Թուրքիայի ժողովրդավարության ամրապնդման հստակ նշան է: Այն փաստը, որ բոլոր մեծ քաղաքական կուսակցությունները ներկայացված կլինեն նոր խորհրդարանում հատկապես կարեւոր է»:

Պաշտոնյաները նշել են, որ սպասում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախնական արդյունքներին եւ եզրակացություններին: «Մենք այժմ սպասում ենք նաեւ նոր խորհրդարանի եւ կառավարության արագ կազմավորմանը եւ միասին ավելի սերտ աշխատելուն: Առաջիկա ժամանակահատվածը ԵՄ-Թուրքիա հարաբերությունների ամրապնդման եւ համագործակցության նոր հնարավորություններ է առաջարկում, ինչը մեր բոլոր քաղաքացիների օգուտն է»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930