Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի քաղաքացուն ազատազրկել են օրենքով գող Դավիթ Մելկաձեին սպանելու համար. Riamo

Հունիս 08,2015 15:06

Հայաստանի քաղաքացուն 12 տարվա ազատազրկման են դատապարտել այն բանի համար, որ նա Կրասնոգորսկի «Լերնուա Մերլեն» առեւտրի կենտրոնի տարածքում սպանել է օրենքով գող Դավիթ Մելկաձեին: Այս մասին հաղորդել է «Riamo»-ն:

Ձեռքբերված ապացույցներով` դատարանը Հայաստանի քաղաքացի 27-ամյա Բախշի Պետրոսյանին մեղավոր է ճանաչել սպանության մեջ եւ դատապարտել 12 տարվա ազատազրկման:

Քննիչների տվյալներով՝ Պետրոսյանը անձնական թշնամանքի պատճառով է սպանել Մելկաձեին: Նա իմացել է, որ 2014 թվականի փետրվարի 11-ին Մելկաձեն լինելու էր «Լերնուա Մերլեն» առեւտրի կենտրոնում: Պետրոսյանը զինված գնացել է այնտեղ եւ ավտոմեքենաների կայանատեղիում սպասել է Մելկաձեին:

Երբ Մելկաձեն եկել եւ մոտեցել է մեքենային, Պետրոսյանը նվազագույնը 3 անգամ կրակել է նրա վրա: Երկու փամփուշտ դիպչել է կրծքավանդակին: Հանցագործը զենքը թողել է դեպքի վայրում եւ փախել է, իսկ Մելկաձեն հաջորդ օրը մահացել է հիվանդանոցում:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930