Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Թուրքիայում կոալիցիա չձեւավորվի, արտահերթ ընտրություններ կանցկացվեն. Zaman

Հունիս 08,2015 14:45

Թուրքիան պետք է նոր ընտրություններ անցկացնի, եթե իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունը չկարողանա կոալիցիոն կառավարություն ձեւավորել խորհրդարանի երկու ընդդիմադիր կուսակցությունների հետ: Այս մասին, ըստ «Today’s Zaman»-ի, հայտարարել է Ազգայնական շարժում կուսակցության ղեկավարը:

ԱՇԿ-ն, ամենայն հավանականությամբ, իշխող կուսակցության կրտսեր գործընկերը կդառնա, քանի որ Արդարություն եւ զարգացում կուսակցությունը ընտրությունների արդյունքներով կորցրել է իր բացարձակ մեծամասնությունը եւ պետք է կոալիցիա կազմի:

Ազգայնական շարժում կուսակցության նախագահ Դեւլեթ Բահչելին (լուսանկարում) ասում է, որ ուրիշ տարբերակներ էլ պետք է քննարկվեն. «Կոալիցիայի հնարավորություն կարող է լինել Արդարություն եւ զարգացում եւ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունների միջեւ: Երկրորդ տարբերակով կոալիցիան կարող է բաղկացած լինել ԱԶԿ-ից, Ժողովրդա-հանրապետական եւ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություններից»:

Բահչելին նաեւ հավելել է, որ եթե այս բոլոր սցենարները ձախողվեն, պետք է արտահերթ ընտրություններ անցկացվեն:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930