Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը քիչ առաջ Կոմիտաս 5-ի գործով դատարանի որոշմամբ համաներմամբ ազատվեց տուգանք վճարելու պատժից:
Ոստիկանի նկատմամբ բռնություններ գործադրելու, ոստիկանին կծելու մեջ մեղադրվող Կիվիրյանը դատարանի որոշմամբ մեղավոր ճանաչվեց, բայց համաներմամբ ազատվեց 400.000 դրամ տուգանք վճարելու պատժից:
Դատախազ Երիցյանը դատավճիռը օրինաչափ համարեց ու ասաց՝ չեն բողոքարկի: Ի տարբերություն դատախազի, վճռից դժգոհ էր պաշտպանական կողմը: Փաստաբան Լուսինե Սահակյանն (լուսանկարում) ասաց՝ պատրաստվում են բողոքարկել ներպետական բոլոր ատյաններում եւ հասնել մինչեւ եվրոպական դատարան:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ