ՀՅԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին նախօրեին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները հիշեցրել են խորհրդային տարիները:
«Մեր, այսպես ասած, դաժան պրակտիկայի արդյունքն է, որ նկատում ենք, ինչը դեմոկրատական ընտրության մասին չի խոսում, երբ մի հոգու քվեարկություն է կատարվում, սա հիշեցնում է վաղ անցյալը՝ խորհրդային տարիները: Բայց իրականությունը դա է, եթե մարդիկ հստակ հասկանում են, որ որեւէ շանս չունեն ընտրության միջոցով արդյունքն ապահովել, անտրամաբանական են համարում առաջադրվելը, քանի որ ընտրությունները Հայաստանում դարձել են կանխատեսելի»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին, իր կարծիքը Արտաշատի ընտրություններում մասնավորեցնելով՝ ասաց Արմեն Ռուստամյանը:
Նրա խոսքով, քանի դեռ համակարգն այնպիսին չի դարձել, որ մարդկանց մեջ լինի վստահություն, որ ընտրությունները կարող են փոփոխություն բերել, մի հոգով քվեարկությամբ ընտրության դեպքերը կկրկնվեն. «Ականատեսը կլինենք նաեւ հետագայում»:
Մեր հարցին, իսկ ինչո՞ւ Արտաշատում կամ Աբովյանում ՀՅԴ-ն թեկնածու չառաջադրեց, պարոն Ռուստամյանը շարունակեց. «Մասնակցել օլիմպիական սկզբունքով, չեմ կարծում, թե ճիշտ է այս պարագայում»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ