Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի 2015թ. բյուջեի և զարգացման ծրագրի իրականացման ընթացքի մասին

Հունիս 08,2015 14:02

Հասարակությանը  տեղեկացնում ենք, որ  «Բարև Երևան»  խմբակցությունը  2015թ. Երևանի  բյուջեում  ունեցել է 17, իսկ  2015թ. Երևանի զարգացման ծրագրում` 8 առաջարկություն:

Բյուջեի 17  առաջարկություններից 2-ն արդեն իրականացվել են, մասնավորապես Նազարբեկյան 31 շենքի և հարակից տարածքների բարեկարգումն ու կանաչապատումը, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Պ.Սևակ  մայրուղուց դեպի Սևակի 2-րդ շենք տանող 100մ. փողոցի ասֆալտապատումը, իսկ որոշները` ընթացքի մեջ են, մի քանիսն էլ ի սկզբանե մերժվել են, ինչպես օրինակ Էրեբունի վարչական շրջանի մանկական պոլիկլինիկայի շենքի հիմնանորոգումը:

2015թ. Երևանի զարգացման ծրագրում արված 8 առաջարկություններից  4-ն  արդեն  իրականացվել են, որոնցից յուրաքանչյուրը հասարակության համար առավել թափանցիկ ու հրապարակային են դարձնում Երևանի ենթակայության նախադպրոցական և հանրակրթական բոլոր տեսակի ուսումնական հաստատությունների  գործունեությունը, մասնավորապես Երևանի կայքում արդեն տեղադրված են բոլոր դպրոցների տարիֆիկացիաներում առկա  թվային տեղեկությունները, ֆինանսական փաստաթղթերը, հաստիքացուցակները, նախահաշիվներն ու դրանց կատարողականների մասին փաստաթղթերը: Ինչպես նաև արդեն ստեղծվել է մանկապարտեզներ  հաճախող և հերթագրված  երեխաների հաշվառման  էլեկտրոնային ծրագիրը, որը  քաղաքապետի հանձնարարությամբ  կգործարկվի ս.թ. սեպտեմբերի 1-ից, մինչ այդ այն մանկապարտեզները, որոնք  դեռևս տեխնիկապես զինված չեն, կհամալրվեն:   Երևանի   քաղաքապետարանի կայքն այս առումով ընդօրինակելի է ԿԳՆ-ի և  Հայաստանի  համայնքների համար, որոնք իրենց ենթակա հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների վերաբերյալ  նման տեղեկատվություն հրապարակում:

Զարգացման ծրագրում առաջարկվել էր նաև  ավարտին հասցնել  նախկինում  սեփականաշնորհված, ապա  2014-ին համայնքին  վերադարձված Էրեբունու Ազատամարտիկների այգու 1000ք.մ. տարածքը, որն արդեն իրականություն է և  ամբողջությամբ  ծառայում է  բնակիչներին:

«Բարև Երևան» խմբակցությունն այսուհետ էլ  հետամուտ է լինելու Երևանի բյուջեում և զարգացման ծրագրում  ընդունված  իր  առաջարկությունների իրականացման ընթացքին:

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Բարև Երևան»

Խմբակցության ղեկավար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930