Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանագոտին դատարկվում է

Հունիս 08,2015 13:55

Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղից արտագաղթը շարունակվում է: 1985-1987թվականներին Վազաշենի միջնակարգ դպրոցն ուներ 370 աշակերտ: Այս ուսումնական տարում Վազաշենի դպրոցում սովորել է 85 աշակերտ: Դպրոցի տնօրեն Սարգիս Խաչատրյանն ասաց, որ այս տարի կրթօջախն ունեցել է 9 շրջանավարտ: Աշնանը գյուղի դպրոցի առաջին դասարան կհաճախի 2 կամ 3 երեխա: Դպրոցի տնօրենին հարցրինք, թե ինչո՞ւ է նվազում դպրոցի աշակերտների քանակը:  Ս. Խաչատրյանն ասաց. «Քոչում են Ռուսաստան»:

Որո՞նք են Վազաշենից արտագաղթի պատճառները: Վազաշենում մարդկանց կյանքը, կենցաղը ծանր է, որին գումարվում է ադրբեջանական գնդակոծությունների վտանգը: 2013թ. Վազաշենում աֆրիկյան ժանտախտից սատկեց 170 խոզ: Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանը դիմեց կառավարություն, որպեսզի աֆրիկյան ժանտախտից անկված անասունների տերերին ֆինանսական աջակցություն տրվի: Այդ հիվանդությունից անասուններ կորցրած 16 վազաշենցի 2013 թվականին աջակցության խնդրանքով նամակ գրեցին կառավարություն, սակայն՝ ապարդյուն: Անասնատերերից շատերը բանկերից վարկեր էին վերցրել, որ խոճկորներ եւ անասնակեր գնեն:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garegin says:

    Հստակ է մեկ իրողություն` հավանաբար Տավուշի մարզպետը սահմանամերձ բնակավայրերում տիրող իրավիճակը հստակ չի պատկերացնում կամ այն պարզապես իրեն չի հետաքրքրում, ինչի վառ ապացույցը թեկուզև թյուր, սակայն ծրագրի ու իրավիճակը մեղմելուն ուղղված գործողությունների բացակայությունն է, իսկ ազգի կառավարությունը պարզապես թքած ունի: Չնայած ավելի քան մեկ տարի է, ինչ Հ.Աբովյանը Տավուշի մարզպետն է, սակայն այդպես էլ չկարողացավ կամ չցանկացավ հանրությանը ներկայացնել, մարզի անկումը կասեցնող իր տեսլականը:
    Միգուցե Հ.Աբովյանը մաքսային ոլորտի անփոխարինելի կադր է, սակայն տեղական ինքնակառավարումը, մեղմ ասած, նրան չտրվեց, ավելին, նա իր անտրամաբանական որոշումներով էլ ավելի է նպաստում արտագաղթի խորացմանը /Իջևանի ԲԿ, Իջևանի անտառտնտեսություն, Դպրոցների տնօրենների անտրամաբանակ ընտրություններ, աշխատանքի ներկայանալու փոխարեն սեփական բիզնեսով զբաղվել և այլն/:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930