ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր ՀՀ ԱԺ-ում կրկին հարց բարձրացրեց` ինչո՞ւ՞Գալուստ Սահակյանը շրջանառության մեջ չի դնում իր կողմից ներկայացված` ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարքագծի մասին հայտարարությունը:
Այնուհետև նշեց. «Դուք հովանավորության տակ եք վերցրել մի անձի, որը վտանգավոր է հասարակության համար: Ամոթ չե՞ք զգում, որ չորս անգամ դատված մարդը ձեր կառավարության մեջ է»:
Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Դա ձեր գնահատականով ու համոզմունքով դատավճիռ է, երևի երկրորդ անգամ չեք կարդացել տեքստը: Դատարանն էլ տեսել է՝ օրենքի խախտում չկա, գործը կարճել է, քանի որ, ըստ երևույթին, անհեթեթություն է համարել»:
Կարդացեք նաև
Ուղղելով պարոն Սահակյանին՝ Զարուհի Փոստանջյանը նշեց, որ ոչ թե դատարանը կարճել է գործը, այլ ընդհանրապես չի վերցրել վարույթի և տարիներ անց մեր բյուջեից գումարներ են գնելու Եվրադատարան այդ խախտման համար:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ