Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը Nouvelles d’Armenie թերթին տված իր հայտնի հարցազրույցում քննադատել էր ՀՀ իշխանություններին, որը շատ մեծ աղմուկ էր բարձրացրել, երբ արտատպվել եւ տարածվել էր տեղական ԶԼՄ-ներով:
Խոսելով արտագաղթի պատճառների մասին՝ Շառլ Ազնավուրն ասել էր, որ դժբախտ երկրից մնացել է մի փոքր կտոր, որը երկրորդ անգամ է մահանում: Նա ասել էր, որ Հայաստանն օրեցօր ավելի շատ է դատարկվում, եւ մոտ ապագայում երկիրը կվերածվի խխունջի դատարկ պատյանի. «Ո՞ւմ է դա ձեռնտու: Ընդամենը 3 հարուստ խուլիգանի՞: Երեք մաֆիոզի՞: Իսկ ո՞ւր մնացին ողջ աշխարհով մեկ ցաքուցրիվ եղած հարյուրավոր աղքատ մարդիկ: Ոչինչ չենք անում այնտեղ ապրող մարդկանց օգնելու համար: Հակառակը: Ես մաֆիոզների մասին անտանելի պատմություններ գիտեմ: Նրանք խժռում են գյուղացիներին իրենց հողերի վրա: Մաֆիայի այդ անդամներին պետք է գնդակահարել»:
Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը վստահեցրեց, որ Ազնավուրի այդ հարցազրույցը հորինված է, նա չէր կարող ՀՀ իշխանությունների մասին նման բաներ ասել. «Ես չէի ուզենա Ազնավուրին բան ասել: Ինքը մեր մեծությունն է, մեր մեծն է: Տարբեր առիթներով պարզվեց, որ Ազնավուրը հաճախ այդ բաները չի ասում, բայց նրա շուրջ հյուսում են: Սա էլ կա: Քանի դեպք եղավ, որ պարզվեց՝ ինքը նման հարցազրույցներ չի տվել: Հետո այն, որ արտագաղթ կա՝ դա նորություն չի, բոլորս էլ գիտենք: Կա արտագաղթ»:
Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, որ մեր երկիրը ղեկավարում են մաֆիոզներ՝ Հրանուշ Հակոբյանն ասաց. «Չեմ կարծում, որ Ազնավուրը կասեր նման բան, որովհետեւ ես գիտեմ՝ ինչպես է նա վերաբերվում մեր երկրի ղեկավարությանը, հանդիպումներին եմ ներկա եղել: Ես կարծում եմ, որ ուղղակի դրանք բառեր են, որոնք օգտագործվում են: Եկեք Ազնավուրին միշտ հանգիստ թողնենք, թող ինքը մեծություն մնա: Նա մեր ազգի նահապետն է, մեր ազգի մեծն է, մենք պիտի խոնարհվենք նրա առաջ: Նրա անունն արդեն հերիք է հայ ազգը աշխարհին ներկայացնելու համար: Բաներ կան, որ չի կարելի ասել»:
«Առավոտ» օրաթերթ
06.06.2015
Ավելի բնական բացատրություն կարող էր բերել հարգելի նախարարուհին՝ Վարպետը հաստատապես փոխաբերական իմաստով է խոսել – այլապես որ հայն է մարդ “խժռում” այս դարաշրջանում! Գալուստ ապորը հարցնեիք, ինքն Ազնավուրից լավ կբացատրեր թե ինչ է ասվել իրականում:
Ճիշտ խոսքը էշին են ասում
Տիկին Հրանուշ կյանքում ամենահեշտ բանը այն է,երբ մարդ ինքը զինքը էշի տեղ է դնում(հեռու ձեզանից):Եթե դուք չգիտեք,որ երկիրը տնքում է մաֆիոզների կրկնկի տակ,ապա արժանի չեք լինելու ԱԺ պատգամավոր ,կամ թե որեւէ օղակի ղեկավար:Իսկ եթե գիտեք,եւ անզօր եք(կամ ցանկություն չունեք՝ վախից)այդ ավազակության դեմ պայքարելու ,ուրեմն կրկնակի իրավունք չունեք լինել ղեկավար մարմին՝ նախարարությունում ,կամ թե աթոռ զբաղեցնել ԱԺ-ում:Կա երրորդ տարբերակը՝ չեք ընդունում մաֆիայի առկայությունը,ուրեմն,ըստ զիս նույն մաֆիայի անդամն եք:Կրկնում եմ՝ ըստ զիս:
Տիկին նախարարուհին ..այնքան հանգիստ է ասում արտագաղթ կա ..ասես ադ հեչ ուղակի ..հարեվան բարեկամի տուն գնալ գալ է ..ինչ անենք ,հո չեոնք կարող մարդուն ասել մի գան ….բայց ոնց չասես այ Անաստվածներ ..ախար էդպես չի կարելի …ախար Աստուծուց վապխեցեք …հերիք է թալանեք …միթե Շանսոնյեն սուտ էասել ..՞միթե սխալ է մեկնաբանել…ինչու էք շեշտը դրել ,որ նման բան չի կարող ասել մեր իշպանություների հասցեին՞ինչու ..միթե սուտ է…դուք չունեք ամոթ ,չունեք վախ ..բան չեմ ուզում …մի ծամ ..ապրեք այն պայմներով ,որով ապրում է հասարակ ժողովուրդը…տեղում հոգիներտ կփչեք ……Այն միտքը ,որ ես էլ պիտի պանդուխտ դառնամ ,որ չեմ կարողանում իմ 4 երեխաներիս պխահեմ ..սիրտս կանգնումէ,բայց ճար չունեմ ..գիտեք ինչու ..որովհետև 3 երեխաս բացառիկ տաղանդաոր են .իսկ մյուս երեխաս հիվանդ է անգամ չեմ կարողանում նրան լավ մասնմագետի մոտ տանեմ ..թանկ է..հասկանում էք թե դա ինչ է ինձ համար՞դծվար …հասկանալու ահմար պիտի երեխա ունենք
Էս հին հարցազրույց չի՞:Արտաշիրմում ե՞ն արել: