Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայ պատգամավորների ներգրավումը թուրքական խորհրդարան՝ ոչինչ չի նշանակում. «Ա1+» (տեսանյութ)

Հունիս 08,2015 12:58

Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանի համոզմամբ՝ երեկ Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրությունները տարբերվում էին նախորդ ընտրություններից։

«Հավաքելով 46-47% ձայներ, «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կկարողանար խորհրդարանում կազմել միակուսակցական կառավարություն, որով էլ ավելի կամրապնդվեին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքերը։ Դա, սակայն, տեղի չունեցավ, և սա շատ մեծ անհաջողություն էր էրդողանամետ հատվածի համար»,- նշեց Մուշեղ Խուդավերդյանը։

Վերջինս այս համատեքստում նկատում է, որ մեծ հաջողություն էր քրդական կուսակցության մուտքը թուրքական խորհրդարան , քանի որ այն իր գործունեությամբ և գաղափարներով մեծ հակակշիռ է թուրքական կուսակցություններին։

«Հայկական կողմի համար բավական հետաքրքիր է այն հանգամանքը, որ քրդական կուսակցության ղեկավար Սելահեթին Դեմիրթաշը բազմաթիվ անգամներ բարձրաձայնել է, որ Թուրքիան պետք է առերեսվի իր պատմության հետ , ճանաչի Հայոց ցեղասպանությունը և բացի Հայաստանի հետ սահմանները , և այս տեսանկյունից էլ հայկական լսարանի համակրանքը միանշանակ քրդական կուսակցության կողմն էր»,-ասաց նա։

Ըստ թուրքագետի ՝ քրդական կուսակցությունը հետագայում լուրջ վտանգներ կարող է ներկայացնել թուրքական մնացյալ կուսակցությունների համար։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930