Թուրքիայի քրիստոնյա փոքրամասնությունը երկար բացակայությունից հետո ներկայացված կլինի Թուրքիայի խորհրդարանում: «Hurriyet Daily News»-ի փոխանցմամբ՝ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով 4 քրիստոնյա մանդատ է ստացել:
Առաջին անգամ Թուրքիայի պատմության մեջ խորհրդարանը 3 հայ պատգամավոր կունենա: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից Թուրքիայի Ազգային մեծ ժողով է մտել լրագրող Մարգար Եսայանը, հայամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից` Գարո Պայլանը, ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունից` իրավաբան Սելինա Դողանը:
Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած ընտրությունների արդյունքում իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունը ստացել է ձայների 43 տոկոսը: Նրան են հետեւում Ժողովրդա-հանրապետական, Ազգայնական շարժում եւ հայամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունները, որոնք համապատասխանաբար ստացել են 24, 17 եւ 11 տոկոս ձայներ:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ