Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գյումրու կենտրոնում 51-ամյա տղամարդը ինքնասպանության փորձ է կատարել

Հունիս 08,2015 11:19

Այսօր վաղ առավոտյան 51-ամյա մի տղամարդ, բարձրանալով Գյումրու կենտրոնական Ռիժկովի ճեմափողոցի վրա գտնվող շենքերից մեկի կտուրին, ինքնասպանության փորձ է կատարել: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց ականատեսներից մեկը: Ըստ վերջինիս, տղամարդը կիսամերկ էր, դանակը ձեռքին, գյումրեցիները հավաքվել ու ինչ-որ բան էին համոզում վերջինիս (Տես լուսանկարում):

Եկել են ոստիկանության ու ՏԿԱԻՆ աշխատակիցները, որոնց հաջողվել է կտուրից վայր իջեցնել ինքնավնասման փորձ կատարող տղամարդուն: Մոտ 1 ժամ համոզել են, որ վայրի իջնի կտուրից: Նրան դեպքի վայրից տարել են Գյումրու ոստիկանության Մուշ բաժին՝ հասկանալու, թե ինչու էր ուզում կյանքին վերջ դնել: Մեզ այս պահին հաջողվեց ճշտել, որ նրա անունը Էրիկ է, ծնվել է 1964 թվականին:

Ոստիկանությունից մեզ հաջողվեց ճշտել, որ ինքնավնասման սպառնալիքներ հնչեցնող քաղաքացին ազգությամբ եզդի է, որը իր՝ բարձրահարկ շենքի 3-րդ հարկ բարձրանալն ու մարդկանցից գումար պահանջելը բացատրել է նրանով, որ ինքը փողային հաշիվներ ունի. իրեն գումար են պարտք, չեն վերադարձնում, ինքն էլ դրա հույսով պարտքեր է արել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930