Գերազանց մեկնարկած հայաստանցի գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը մրցաշարի երկրորդ հատվածում կտրուկ վատացրեց մրցելույթը եւ մինչ այդ ստանձնած միանձնյա առաջատարի դիրքից եզրափակիչ տուրից առաջ 5,0 միավորով նահանջեց 21-րդ հորիզոնական:
Դրա փոխարեն իր խաղը վերագտավ մեր երկրորդ գրոսմայստերը՝ Զավեն Անդրիասյանը: Նա իր անվան առջեւ գրանցել է 5,5 միավոր ու եզրափակում է առաջատարների տասնյակը:
Դիրքերն զգալիորեն բարելավել է Դավիթ Շահինյանը, որը 5,0 միավորով 24-րդն է: Իսկ Ռուսաստանը ներկայացնող Կարինա Համբարձումովան վաստակել է ընդամենը 2,5 միավոր եւ ընթանում է 84-րդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ Սալման Շայդուլինի