Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հաղթեցին իշխանության հովանավորյալները

Հունիս 08,2015 09:03

Հայտնի են երեկ կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքները:

Մասնավորապես՝ Աբովյանի արտահերթ ընտրություններում ձայների մեծամասնությունը ստացել է ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միացյալ թեկնածուն՝ Վահագն Գեւորգյանը: Թիվ 28 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ ստացել է ձայների շուրջ 60 տոկոսը. նրա օգտին քվեարկել  է 11 227 ընտրող:  Արթուր Հարությունյանը («Պալաչ») ստացել է գրեթե կիսով չափ պակաս ձայներ` մոտ 31 տոկոս՝ 5 459 քվե: Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Իսրայելյանի օգտին քվեարկել են 526 հոգի, Էդվին Թադևոսյանի՝ 520, երկրորդ Արթուր Հարությունյանի օգտին՝ 159 հոգի: Աբովյանի 43 810 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 18 535-ը:

Ալավերդիի քաղաքապետ է դարձել, նախնական արդյունքներով, ՀՀԿ-ի պաշտպանյալ թեկնածուն՝ Կարեն Փարեմուզյանը: 16474 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 8970-ը: Կարեն Փարեմուզյանի օգտին քվեարկել է 5141 մարդ: Նրա մրցակից Արթուր Աբգարյանի օգտին քվեարկել է 3554 հոգի: Ալավերդիում գրանցվել է ընտրություններին մասնակցության աննախադեպ բարձր ցուցանիշ, ինչպես հաղորդում է Լոռու «Ֆորտունա» հեռուստաընկերությունը:

Դե, իսկ Արտաշատում, ինչպես արդեն հաղորդել ենք, հաղթել է միակ թեկնածուն՝ Արգամ Հովիկի Աբրահամյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930