Լրահոս
Օրվա լրահոսը

Արգամ Աբրահամյանին «կողմ» է 10013 արտաշատցի, «դեմ»՝ 16

Հունիս 07,2015 23:53

Արտաշատում քիչ առաջ ամփոփվեցին քաղաքապետի ընտրության արդյունքները: Ինչպես և կանխատեսվում էր՝ քաղաքապետ դարձավ միակ թեկնածուն՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի Արգամ Աբրահամյանը:

Aravot.am-ի հետ զրույցում թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Մարգարյանը քիչ առաջ տեղեկացրեց, որ Արգամ Աբրահամյանին «կողմ» է քվեարկել է ընտրությանը մասնակցած 10382 ընտրողներից 10013-ը, «դեմ»՝ 16-ը, «անվավեր»՝ 253-ը:

Ընտրողների մասնակցության ընդհանուր պատկերը 49.5 տոկոս է, ըստ տեղամասերի մասնակցության ցուցանիշները տատանվում են 40-50 տոկոսի սահմաններում:

Նշենք, որ Արտաշատի ընտրություններում դիտորդներ չէին գրանցվել և այդպես էլ ողջ օրվա ընթացքում որևէ դիտորդ չի այցելել ընտրատեղամասեր:

Որոշ ընտրատեղամասերում մեր այցելության պահին որոշ խախտումներ էին ակնհայտ. ընտրողների կուտակումներ, քվեախցիկում մի քանի անձի առկայություն:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930