28/21 ընտրատեղամասում լուրջ խախտումներ չեն եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Թրասփարենսի ինթերնեյշնլ կազմակերպության դիտորդ Գեւորգ Սերոբյանը:
Նրա խոսքերով` կասկածելի էր միայն այն, որ ութ համարի երթուղայինով չորս անգամ մարդկանց ընտրատարածք բերեցին. «Մինչեւ կեսօր չորս անգամ նույն երթուղայինով մարդկանց բերեցին: Հանձնաժողովի նախագահը մեկնաբանեց, որ ինքն իրավասու է եւ պարտավոր է պահպանել օրենքը միայն ընտրատարածքում, իսկ ընտրատեղամասից դուրս դա իր իրավասությունների մեջ չի մտնում»:
28/21 ընտրատեղամասի նախագահ Վաչագան Ենոքյանն ասաց, որ ընտրատարածքը մեծ է, հարեւանները հավաքվում են մեքենա են վերցնում եւ գալիս են ընտրության. «Հնարավոր է` չորս հոգով գան, հնարավոր է` հինգ հոգով: Դա չի նշանակում, որ նրանց բերել են»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ