Թուրքիայի իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունը (ԱԶԿ) այսօր կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում կրկին ստացել է ժողովրդի մեծամասնության ձայները: Այս մասին, ըստ «Digital Jorunal»-ի, պարզ է դարձել էքզիթ փոլի հրապարակված նախնական տվյալներից:
Հայամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ) կգերազանցի 10 տոկոսի շեմը, որն անհրաժեշտ է խորհրդարանում պատգամավորներ ունենալու համար: Սա նշանակում է, որ ԱԶԿ-ն 2002 թվականին իշխանության գալուց հետո առաջին անգամ պետք է կազմի կոալիցիա:
Էքզիթ փոլի տվյալներով՝ ԱԶԿ-ն ստացել է ձայների 43 տոկոսը: Նրան են հետեւում Ժողովրդա-հանրապետական (ԺՀԿ), Ազգայնական շարժում (ԱՇԿ) եւ հայամետ ԺԴ կուսակցությունները, որոնք համապատասխանաբար ստացել են 24, 17 եւ 11 տոկոս ձայներ:
Այսպիսով` իշխող կուսակցությունը խորհրդարանի 550 աթոռներից կզբաղեցնի 267-ը, ԺԴԿ-ն՝ 124-ը, ԱՇԿ-ն՝ 85-ը, իսկ ԺԴԿ-ն՝ 74-ը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ