«Martuniinfo»-ի հրապարակած հաղորդագրության համաձայն՝ Գեղհովիտ համայնքի 24/04 ընտրատեղամասում (Լեռնակերտ) ավարտվեցին համայնքապետի ընտրության հաշվարկը։
199 ընտրողից ընտրությանը մասնակցել է 142–ը եւ ձայները բաշխվել են՝ Էդվարդ Ասլանյան՝ 21 ձայն, Միքայել Նալբանդյան՝ 31 ձայն, իսկ գործող գյուղապետի՝ Վարդան Պողոսյանի օգտին քվեարկել է 87 քաղաքացի։ 3 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։ Շուտով կտեղեկացնենք նաեւ մյուս տեղամասերի արդյունքները։