«Martuniinfo»-ի տեղեկատվության համաձայն՝ Ծովասար համայնքում ավարտվեց համայնքապետի ընտրության քվեաթերթիկների հաշվարկը։ Ծովասարում ընտրացուցակի վերջնական ցուցակում մեկ թեկնածուի անուն էր։ 2000 հոգուց ընտրության մասնակցած 704 հոգուց 685-ը կողմ է քվեարկել գործող գյուղապետ Արտաշես Մխիթարյանին, 11–ը դեմ, 8 քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել։