«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի Ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ 31/6 տեղամասում /ք.Ալավերդի) համայնքի ղեկավարի թեկնածու Կարեն Փարամուզյանի վստահված անձը, ժամը 19:30-20:00-ի սահմաններում մի քանի անգամ դուրս ու ներս անելով, տեղամաս է ուղեկցել ընտրողների խմբերի և ուղղորդել նրանց քվեարկությունը։
Մյուս թեկնածու Արթուր Աբգարյանի վստահված անձը ՏԸՀ նախագահից (Մամաջանյան Հենրիկ, ՕԵԿ) պահանջել է միջոցներ ձեռնարկել վստահված անձի հետագա անօրինական գործողությունները կանխելու համար, և նրա պահանջով ուղղորդման փաստն արձանագրվել է տեղամասի գրանցամատյանում։