«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի Ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ 28/21 տեղամասում (ք.Աբովյան) դիտորդը նկատել է, որ ընտրողները խմբերով գազելներով գալիս են ընտրատեղամաս, և դա արդարացնում են այն հանգամանքով, որ նույն շենքի բնակիչներ են, սակայն նույն գազելները նույն համարանիշներով նորից խմբերով մարդկանց բերում են տեղամաս:
Հանձնաժողովի նախագահը (Ենոքյան Վաչագան, ԲՀԿ) տեղյակ էր և ընդունեց բացատրությունը: