Լրահոս
Օրվա լրահոսը

Մասշտաբային խախտման մասին դատողություններ անելն ուղղակի անհնար է. Տիգրան Մուկուչյան. 1in.am

Հունիս 07,2015 20:56

Այսօր Արտաշատում, Ալավերդիում և Աբովյանում քաղաքապետի ընտրություններ էին, որոնք այս անգամ ևս առանց խախտումների չեն անցել։ Հատկապես Աբովյանում իրավիճակը լարված էր, քաղաքում շրջում են հատուկջոկատայինները, աբովյանցիներին գազելներով տեղափոխում են ընտրատեղամասեր և այլն։

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց՝ ինչպես է գնահատում ընտրական գործընթացը, արդյոք ԿԸՀ-ն հետևե՞լ է լրատվամիջոցների նշած ընտրախախտումներին։ Տիգրան Մուկուչյանի խոսքով՝ հիմնականում պետք է նկատել, որ բոլոր տեղամասերում կան բոլոր թեկնածուների վստահված անձինք։

«Ըստ էության, ահազանգերը, որոնք ներկայացվում են հատկապես ԶԼՄ-ներով, վերաբերում են եզակի խնդիրների: Ալավերդի քաղաքի հետ կապված նշում են եզակի փաստեր, և որոշակի տեղեկատվություն՝ կապված Աբովյանում ընթացող ընտրությունների հետ։ Իհարկե, արդյունքում արդեն կավարտվեն ընտրությունները, և գնահատականներ կտրվեն, բայց այս պահին կարող եմ ասել մեկ բան. եղած հրապարակումների մեջ հանդիպում են հրապարակումներ, որոնք շատ մեծ ցանկության դեպքում անգամ անհնար է իրավախախտում որակել, մնացած հանգամանքները, որոնք հետագայում կներկայացվեն հանձնաժողովին, բնական է, կդառնան քննության առարկա»,- ասաց նա։

Նա նշեց, որ ՏԻՄ ընտրություններում առանձին փաստական հանգամանքների կապակցությամբ ունենք որոշակի տեղեկատվություն՝ հիմնականում Աբովյան քաղաքի հետ կապված, բայց միանշանակ պետք է նկատել, որ նույնիսկ այս պարագայում այդ տեղեկություններն ու հրապարակումները վերաբերում են բացառապես առանձին դեպքերի, իսկ դրանցից յուրաքանչյուրը, բնական է, պետք է դառնա քննության առարկա: Ինչպես նշեցի, կան հրապարակումներ կամ տեղեկատվություն, որ չնայած ներկայացվում են տարբեր կերպ, մեկնաբանությունների ենթարկվում, բայց երբ նայում ես որպես վկայակոչվող տեսանյութ՝ հասկանում ես, որ նույնիսկ այն դատողությունները, որ արվում են, չեն կարող արվել անգամ այդ տեսանյութի դեպքում։

Օրենքի տառին համապատասխան են ընթանում ընտրությունները, այո, օրենքի պահանջներին համապատասխան, և թերևս մասշտաբային խախտման մասին դատողություններ անելն ուղղակի անհնար է։

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930