Այսօր՝ հունիսի 7-ին, ժամը 07.15-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ ապակին կոտրելով՝ շենքերից մեկի բակում կայանված «Օպել Աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենայից գողացել են գազի բալոնը և գազով մեքենա վարելու թույլտվությունը՝ սեփականատիրոջը պատճառելով 150.000 դրամի նյութական վնաս:
Ժամը 15.00-ին, ոստիկանության Նոր Նորքի և Մալաթիայի բաժինների ծառայողները հայտնաբերել և բաժին են ներկայացրել 1973 թ. ծնված Կարեն Մ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Բայց սա դեռ ամենը չէ:
Այսօր մեկ այլ քաղաքացի ոստիկանության նույն բաժնում հաղորդում է տվել, որ իրենց շենքի բակում կայանված «Ռենո Լոգան» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկը բացելով՝ գողացել են պահեստային անվադողը, մեքենայի փոշեկուլը և վերամբարձ սարքը:
Կարդացեք նաև
Պարզվել է, որ նշված գողությունը ևս հեղինակել է Կարեն Մ.-ն
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն