Արթուր Գեղամի Հարությունյան անունով երկրորդ թեկնածուն ընտրություն է կատարել: Այս մասին լրագրողներին հայտնեց 28/17 ընտրատարածքի հանձնաժողովի նախագահը: Նա նշեց, որ ժամը 10:00-ի սահմաններում քաղաքապետի թեկնածուն այցելել է ընտրատեղամաս և մասնակցել ընտրություններին: Սակայն ինքը չի տեսել թեկնածուին եւ որպես ապացույց ցույց տվեց ցուցակը:
Մենք այցելեցինք նաեւ նրա բնակարանը, սակայն դուռը չբացեցին: Մեզ հաջողվեց զրուցել վերջինիս հարեւանների հետ: Նրանք ասացին, որ առանձնապես չեն շփվել Արթուր Հարությունյանի հետ եւ տեղեկություններ չունեն: Սակայն փաստեցին, որ Արթուր Հարությունյանը բնակվում է այդ բնակարանում իր կնոջ եւ երեխաների հետ:
Կարդացեք նաև
Հարեւաններից մի քանիսն ասացին, որ հաճախակի են հանդիպում Արթուր Հարությունյանին, սակայն այդքան էլ մոտ չեն նրա հետ: Նրանք հավելեցին, որ Արթուր Հարությունյանը նորմալ մարդ է, մարդկային որակներով հարուստ անձնավորություն է: Մեր հարցին, թե հանդիպե՞լ է նրանց եւ ներկայացրե՞լ է իր նախընտրական ծրագիրը, պատասխանեցին, որ հանդիպել է իրենց, սակայն չմասնավորեցրին, թե ներկայացրե՞լ է ծրագիրը, թե՞ ոչ:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ