Հայամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) 6 անդամներ ձերբակալվել են հունիսի 4-ին Էրզրումի արեւելյան շրջանում անցկացված քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած պատահարների համար: Այս մասին հաղորդում է թուրքական «Hurriyet Daily News»-ը:
Տ.Տ-ն, որը, ըստ տեղեկությունների, այրվող առարկա է նետել մեքենայի մեջ եւ Ի.Կ.-ն, որը հարվածել է մեքենայի վարորդ Այդին Թասքեսենին, ձերբակալվել են հունիսի 5-ին: Հաղորդվում է, որ վարորդի առողջական վիճակը ծանր է:
Մնացած 4-ը ձերբակալվել են դանակներ թափահարելու համար: Իրավապահ մարմինները այդ 4 հոգուն հայտնաբերել են սոցիալական ցանցերում եւ լրատվական կայքերում տեղադրված տեսանյութերի միջոցով:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ