Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մենք ոչ մեկին չենք ծեծել, ընդամենը օգնել ենք այդ երիտասարդին. Ճոյտ. News.am

Հունիս 07,2015 18:01

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ «Ճոյտը», հերքում է, որ նախօրեին ծեծի է ենթարկել Պարույր Թորոյանին։

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նախկին պատգամավորը պատմեց, որ իրենք ընդամենը օգնություն են ցույց տվել։

«Մենք աշխատանքի վայրում էինք, տեսանք, որ այդ երիտասարդն իրեն վատ է զգում, մոտեցանք, օգնություն ցուցաբերեցինք ու այդ տղան գնաց։ Մենք նրան ծեծի չենք ենթարկել, ընդամենն օգնել ենք»,- ասաց Հակոբ Հակոբյանը։

Նա վստահեցրեց, որ ոստիկանությունն իրենց չի փնտրում, հարցաքննության չեն հրավիրվել։

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մամիկոն Վարդանյան says:

    Այդ խեղճ մարդը մի քանի օր առաջ վատ սրտային էր (բանտում), հիմա ոնց ա մարդ ծեծել? Ճիշտ է ասում (ինչպես միշտ!) էդ ընդամենը բարի օգնություն է եղել, մարդը խնդրել է, իրենք էլ օգնել են իրենց իմացածով! (Չնայած տարօրինակ հարց է առաջանում – թե այդ ապերախտն ինչու է բողոքել՝ շնորհակալության փոխարեն:) Բայց մեր միլիցեքն այնքան նրբանկատ են, որ սուտ բողոք-մողոքներով հարգելի ու հանրահայտ մարդուն չեն անհանգստացնում: Դուբայի շեյխերը նույնիսկ իրենից ներողություն են խնդրել ժամանակին՝ խանութի գողության սուտ մեղադրանքի համար: Վերջը՝ խնայենք ու պահպանենք մեր ազգային արժեքները!

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930