«Ունենք 1462 ընտրող, որոնցից ընտրություն են կատարել 452-ը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Աբովյանի 28/15 ընտրատարածքի հանձնաժողովի նախագահ Գարիկ Սուքիասյանը:
Նրա խոսքերով՝ ժամը 16:00 դրությամբ մասնակցության այդ թիվը նորմալ է: Նա մեզ վստահեցրեց, որ ընտրությունները նորմալ հունով են ընթանում, խախտումներ չկան: Գարիկ Սուքիասյանը հավելեց, որ ընտրատեղամասում ներկա են բոլոր թեկնածուների վստահված անձինք, բացի երկրորդ Արթուր Հարությունյանից. «Տեսախցիկ կա` ժամը ութից նկարում է: Նորմալ է, ոչ մի խախտում չունենք, բոլորն էլ գոհ են, ընտրություններն էլ նորմալ են անցնում»:
Նա նշեց, որ միայն մի քաղաքացի անձնագրի հետ խնդիր է ունեցել, որը լուծվել է, եւ քաղաքացին կարողացել է քվեարկել:
Էդվին Թադեւոսյանի վստահված անձը եւս փաստեց, որ միայն մեկ քաղաքացի անձնագրի հետ խնդիր է ունեցել, տեղում լուծել են ու վերջ՝ ոչ մի խախտում չի եղել. «Ամեն տեղ նորմալ է, զանգել ենք, խոսել ենք, մյուս տեղերում էլ նորմալ է»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ Էդվին Թադեւոսյանը հայտարարել էր, որ իր շտաբը ընտրախախտումներ է արձանագրել:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ