Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի ընտրություններում զենքերով ծեծկռտուքներ են սկսվել. Today’s Zaman

Հունիս 07,2015 16:32

Թուրքիայում այսօր խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենում: Թուրքերը պետք է որոշեն, թե իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունը կրկին մեծամասնություն կունենա՞ խորհրդարանում, թե՞ ոչ: Եթե ԱԶԿ-ն հաղթի, նախագահ Էրդողանը կկարողանա փոխել Սահմանադրությունը եւ ավելի շատ գործադիր լիազորություններ կունենա:

«Today’s Zaman»-ի փոխանցմամբ՝ իշխող կուսակցության գլխավոր հակառակորդը հայամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն է եւ, եթե այն կարողանա 10 տոկոս ձայն հավաքել, Արդարություն եւ զարգացում կուսակցությունը չի կարողանա կազմել բացարձակ մեծամասնություն:

Հաղորդվում է, որ Արդարություն եւ զարգացում ու Ազգայնական շարժում կուսակցությունների միջեւ Գազանթեփի հարավարեւելյան շրջանում բախում է տեղի ունեցել: Կռիվը սկսվել է այն բանից հետո, երբ Ազգայնական շարժում կուսակցությանը սատարողները պնդել են, թե 6 չգրանցված մարդիկ փորձել են քվեարկել: Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել դպրոցների միջանցքներում, որպեսզի ցրի երկու խմբերին:

Իսկ Շանլիուրֆայում Ժողովուրդների դեմոկրատական եւ Արդարություն եւ զարգացում կուսակցությունների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի արդյունքում 15 հոգի է տուժել, այդ թվում՝ մի սպա: ԺԴԿ-ի անդամներին թույլ չեն տվել մտնել դպրոցներից մեկը, որտեղ ընտրախախտում էր տեղի ունենում: Դրանից հետո կռիվ է սկսվել կուսակցությունների ներկայացուցիչների միջեւի, որի ընթացքում օգտագործվել են քարեր, դանակներ եւ հրացաններ: Կռիվը դադարել է միայն այն ժամանակ, երբ ոստիկանությունն է միջամտել:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930