Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունիսի 6-ին Ս. Էջմիածնի Մայր Տաճարում համերգով հանդես եկավ Մոսկվայի Սինոդալ երգչախումբը` ղեկավարությամբ ՌԴ վաստակավոր արտիստ Ալեքսեյ Պուզակովի:
Համերգը սկսվեց միասնական Տերունական աղոթքով, ապա ողջույնի և բացման խոսք ասաց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Նաթան Սրբազանը, մասնավորապես, ուրախությամբ նշեց, որ տոնի նախօրեին Մոսկվայի տաղանդավոր ու բազմավաստակ Սինոդալ երգչախումբն իր աղոթքի և արվեստի միջոցով, իր համերգով անձեռակերտ ընծա է նվիրաբերում Մայր Տաճարին ու Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցուն:
Համերգի ընթացքում նշանավոր երգչախումբը հայերեն և ռուսերեն լեզուներով կատարեց հոգևոր երգեր:
Համերգին ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, արվեստի և մշակույթի գործիչներ, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներ:
Կարդացեք նաև
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ
ՐԱՖՖԻ…Ո՜վ հայրեր, ո՜վ պապեր, այս գավաթը խմում եմ, բայց առանց նվիրելու ձեր ոսկորներին: Եթե դուք այս վանքերի տեղը, որոնցով լիքն է մեր երկիրը, բերդեր շինեիք, եթե դուք սուրբ խաչի և անոթների փոխարեն, որ սպառեցին ձեր հարստությունը, զենքեր գնեիք, եթե դուք այն անուշահոտությանց տեղ, որ խնկվում են մեր տաճարներում, վառոդ ծխեիք, այժմ մեր երկիրը բախտավոր կլիներ: Մեր երկիրը չէին քանդի, մեր որդիքը չէին կոտորի և մեր կանանց չէին հափշտակի… Վանքերից ծագեց մեր երկրի կործանումը, նրա՜նք խլեցին մեր սիրտը և քաջությունը, նրա՜նք ձգեցին մեզ ստրկության մեջ, սկսած այն օրից, երբ Տրդատը թողեց իր սուրը և թագը, վերցրեց խաչը և մտավ մանիա այրը’ ճգնելու…
Ո՜վ Հայոց հին աստվածներ, Ո՜վ Անահիտ, Ո՜վ Վահագն, նվիրում եմ այս բաժակը Ձեր սուրբ հիշատակին, դուք փրկեցեք մեզ: