«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի Ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ 28/13 տեղամասում (ք.Աբովյան) առավոտյան 11.00-ի մերձակայքում դիտորդը նկատել է, որ ընտրողը մոտեցել է քվեախցիկում գտնվող մեկ այլ ընտրողի, նրան անօրինական կերպով, առանց հանձնաժողովի նախագահին տեղեկացնելու օգնել քվեարկել։
Դիտորդը հանձնաժողովի նախագահի (Մինասյան Սումբատ, ՀՀԿ) ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, սակայն քվեարկությունն արդեն կատարված էր և քվեաթերթիկը դրվում էր ծրարի մեջ։ Արձանագրություն չի կազմվել: