Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը փնտրում է Հակոբ Հակոբյանին և նրա 22-ամյա որդուն. Shamshyan.com

Հունիս 07,2015 15:22

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` երեկ` հունիսի 6-ին, Վաղարշապատի հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել են, որ գլխուղեղի ցնցում` (հարցականով) ախտորոշմամբ իրենց մոտ է բուժօգնության տեղափոխվել մի երիտասարդ, ով հայտարարել է, որ իրեն ծեծի են ենթարկել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ ծեծի ենթարկվածը էջմիածին քաղաքի Մայիսյան փողոցի բնակիչ, 38-ամյա Պարույր Թորոյանն է, ով հայտարարել է, որ նախորդ օրը` երեկոյան ժամը 14:00-ից 16:00-ն ընկած ժամանակահատվածում` Զվարթնոց թաղամասից դեպի Նորակերտ գյուղ ընկած ճանապարհահատվածում վիճաբանություն է տեղի ունեցել իր և 52-ամյա Հակոբ Հակոբյանի և 22-ամյա Արայիկ Հակոբյանի միջև, որի ժամանակ Հակոբյանները ծեծի են ենթարկել իրեն:

Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ` Հ. և Ա. Հակոբյաններին հայտնաբերելու ուղղությամբ:

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մամիկոն Վարդանյան says:

    // Զվարթնոց թաղամասից դեպի Նորակերտ գյուղ ընկած ճանապարհահատվածում // – Լրագրողներին նախ հարկավոր է ճշտել թե տարածքի նայողն ով է՝ Ճոյտը, գեներալը (կամ, գեներալներից որը?) եւ ով իրավունք ունի մարդկանց այնտեղ ծեծի ենթարկելու: Հետո կարելի է պարզապես խնդրել իրենց որ հարցերը կարգավորեն: Բարդ ու երկարատեւ միջոցառումներից, դժվարագույն հետախուզումներից, ապացուցումներից, փաստաբան-մաստաբաններից, դատարաններից, անհասկանալի վճիռներից, վերաքննություններից, եվրոդատարաններից բանից կարելի է բոլորովին ազատվել! Պարզապես հարկավոր համաձայնել իրերն իրենց անունով կոչելու:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2015/06/07/579355/

    © 1998 – 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930