«Նեռվայնանում եմ էդ մարդու մանկամտությունից, իր տեխնոլոգիան է, մարդկանց աչքին թոզ փչելով՝ ինչ-որ կարծիք ստեղծել։ Մարդը էդ հողի վրա իր հետ կատարված էդ դժբախտության ֆոնին խեղաթյուրվել է»,- «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում այսպես արձագանքեց ճարտարագիտական համալսարանի նախկին աշխատակից Վլադիմիր Խոյեցյանը երեկ Հովհաննես Թոքմաջյանի ցուցադրած տեսանյութին ի պատասխան։
Խոյեցյանի պնդմամբ՝ տեսանյութում իր մեղքը ապացուցող ոչինչ չկա. «Այդ տեսանյութում ներկայացված է, որ ես մի սրճարանում եմ նստած, որը մեր համալսարանի մոտ է, ես այդ շրջանում միշտ այնտեղ էի նստում, քանի որ իմ սենյակը վերանորոգվում էր։ Եվ հետո՝ այդ սրճարանում, պոլիտեխնիկի ուղիղ կեսը ամեն օր ընթրում է։ Զարմանալի չի, որ ես էլ եմ այնտեղ եղել։ Մյուս դրվագում ես ուղղակի փողոցով քայլում եմ, ինձ զանգ էգալիս, ընդ որում ինձ զանգում են համալսարանից, ասում են, որ ռեկտորի ֆեյսբուքյան էջը կոտրել են, արի։ Տեսանյութում երեւում է, ոնց եմ առանց հեռախոսը անջատելու կանգնացնում տաքսի ու նստում։ Ի դեպ, ես հասնում եմ համալսարան, էդ սպամը դեռ շարունակվում էր, ես եմ կանգնեցնում՝ իմ ձեռքով։ Այնպես որ, նրա ֆեյսբուքում չարաճճիություն անող մարդիկ էդ ընթացքում, երբ ես արդեն պոլիտեխնիկում էի, դեռ անում էին»։
Վլադիմիր Խոյեցյանը լեգենդ է անվանում Հովհաննես Թոքմաջյանի այն հայտարարությունը, որ ինքը այդ սկանդալը սարքել է, որ քեռին՝ Աշոտ Խաչատրյանը, դառնա ռեկտոր. «Դե արի ու մի ասա, այ ցավդ տանեմ, 100 տարիա էս ոլորտում ես, դու չգիտե՞ս, որ ռեկտոր չեն դառնում, իսկ իմ քեռին ոչ ռեկտոր դառնալու ամբիցիա ունի, ոչ էդքան մեջք ունի, ոչ էլ՝ ասելու բան չի, բայց փող ունի։ Կամ եթե քո ասածով է, ինչի՞ չդարձավ, մենակ «կռուտոյ-կռուտոյ» հայտարարություններ էանում»։
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում