«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի Ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ 31/5 տեղամասում (ք.Ալավերդի) ժամը 13.00-ի սահմաններում ընտրացուցակում ընտրողը ստորագրել է ոչ իր անվան դիմաց, կատարել է քվեարկություն և հեռացել է տեղամասից:
Փաստը հայտնաբերվել է դրանից հետո, և ՏԸՀ նախագահը (Դավթյան Անահիտ, ՀՀԿ) անձնագրային տվյալների միջոցով ոստիկանությունից փորձում է ճշտել ընտրողի ինքնությունը՝ նրան տեղամաս հետ կանչելու և ստորագրության սխալը ուղղելու համար: Զարգացումների մասին հավելյալ կտեղեկացնենք: