«Թրանսփերենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ 28/13 տեղամասում (ք. Աբովյան) ժամը 12-ի մոտակայքում տեղամասում ներկա են անձինք, ովքեր ներկայացել են որպես «Աբովյանի ուսանողական խորհուրդ» ՀԿ-ի դիտորդներ, որոնք կրել են տեղական դիտորդի վկայական, սակայն չեն ունեցել դիտորդական առաքելություն իրականացնելու վկայական (ԿԸՀ-ում որակավորում անցնելու մասին)։ Դիտորդը լուսանկարել է նրանցից մեկի դիտորդի վկայականը:
28/10 (ք.Աբովյան) տեղամասում 10.15 դրությամբ գրանցվել է ընտրության գաղտնիության խախտում. ընտրողները պարբերաբար քվեախցիկ են մտնում երկու հոգով։ Խախտումը վերացվել է:
Այս պահի դրությամբ ընտրախախտումների բացարձակ առաջատար է 28/8 տեղամասը (ք. Աբովյան):
09.37 դրությամբ տեղամասի մուտքի դռան մոտ գրանցվել են մարդկային կուտակումներ (30-40 հոգի): Խախտումը վերացվել է տեղամասում ծառայություն իրականացնող ոստիկանի միջամտությամբ:
Կարդացեք նաև
Նույն ժամանակ հանձնաժողովի նախագահը (Աֆրիկյան Անուշ, ԲՀԿ) խոչընդոտել է իրենց պարտականություններն իրականացնող լրագրողների աշխատանքը: