Արգենտինացի Խեսուս Կուելլարի հետ այս գիշեր կայացած մարտից առաջ 39-ամյա Վախթանգ Դարչինյանը լրատվամիջոցներին հայտարարել էր. «Ես մեծ փորձ ունեմ եւ տեսնում եմ նրա թույլ կողմերը: Նա ցատկում է մրցակցի վրա, անընդհատ առաջ գնում՝ փորձելով հյուծել: Ինձ հետ այդպես վարվել նա չի կարող: Ֆիզիկապես ես անհամեմատ ուժեղ եմ: Ես կօգտագործեմ իմ փորձը: Ես ուսումնասիրել եմ նրան եւ գիտեմ, թե ինչի է ընդունակ: Ուզում եմ ամբողջ աշխարհին ապացուցել, որ տարիքը նշանակություն չունի: Քանի՞ տարեկան է Հոփկինսը՝ 51 թե՞ 52: Գլխավորը տարիքը չէ, այլ մոտիվացիան եւ քաղցը»:
Ամեն ինչ ճիշտ է ասված: Բայց, ինչպես երեւում է, տարիքը, այնուամենայնիվ, նշանակություն ունի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ allboxing.ru-ի