Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթությունից զրկված երեխան գտնվեց, շնորհակալություն այս բարդ օպերացիայի բոլոր մասնակիցներին

Հունիս 07,2015 11:41

Հասարակությունը տեղյակ է, որ ՀՀ ոստիկանությունը Նելլի Դուրյանի գլխավորությամբ հունիսի 6-ին Դիլիջանում հայտնաբերեց հետախուզման մեջ գտնվող անձանց, այդ թվում 7 ամիս կրթությունից զրկված 8-ամյա երեխային:

Ամբողջ օրը գտնվելով Կոտայքի քննչական վարչությունում, հետևել եմ, թե ինչպես է իրականացվելու սույն թվականի մայիսի 22-ին Երևանի Քանաքեռ-Զեյթուն դատարանի կայացրած վճիռը՝ երեխային հանձնել մորը, ով ուղիղ յոթ ամիս գտնվելով միայն հոր ազդեցության ներքո, պարզապես թշնամաբար էր տրամադրված մոր նկատմամբ:

Անկեղծ ասած, պահեր եղան, որ չէի հավատում, թե հնարավոր կլինի փոխել երեխայի տրամադրվածությունը: Անհրաժեշտ էր շատ զգուշավոր ու համբերատար աշխատանք, որը տևեց 10 ժամ: Այս հոգետանջ աշխատանքի մեջ ներգրավվեցին Կոտայքի մարզի քննչականի քննիչները, ԴԱՀԿ-ի Երևանից եկած տղաները, Կոտայքի մարզի երեխաների և կանանց իրավունքների վարչության աշխատակիցները, Երևանի քաղաքապետարանի երեխաների և կանանց իրավունքների վարչության պետ Իդա Խաչատրյանը: Ես ականատեսն եղա, թե ինչպես էին փոխվում թե՛ քննչականի, թե՛ ԴԱՀԿ-ի տղաների դեմքերը, երբ նրանք
հերթով զրուցելու էին մտնում այն սենյակը, որտեղ երեխան էր:

Նրանց արդեն հաջողվել էր մի փոքր փոխել երեխայի տրամադրությունը, երբ գործընթացին միացավ մարզի հոգեբանը: Իսկ երբ Երևանից հասավ Իդան, նրան արմատապես հաջողվեց փոխել երեխայի տրամադրվածությունն ու կազմակերպել երեխայի հանդիպումը մոր հետ, որից հետո էլ արդեն երեկոյան ժամը 10-ին վերջապես միասին դուրս եկան ոստիկանությունից: ԴԱՀԿ-ի ոստիկանության տղաները մինչև վերջ ուղեկցեցին այն մեքենան, որտեղ երեխան էր, որովհետև այս օպերացիայի բոլոր մասնակիցները համոզվեցին, որ հոր սպառնալի հայտարարությունները վտանգավոր են:

Ինչևէ, փառք Աստծո, երեխան հիմա մոր ու հարազատների ապահով, սիրալիր գրկում է և նրա կրթությունը հավուր պատշաճի անպայման կշարունակվի:

Կեցցեն երեխայի իրավունքների վերականգմանն ուղղված այս բարդ աշխատանքն իրականացրած բոլոր ներկա և հեռակա սատարողները:

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Բարև Երևան»

Խմբակցության ղեկավար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930