Այս գիշեր Կալիֆոռնիայի նահանգի Կարսոն քաղաքում կայացավ կիսաթեթեւ քաշային կարգում WBA (Regular) վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտ 39-ամյա Վախթանգ Դարչինյանի եւ արգենտինացի, 28-ամյա Խեսուս Կուելլարի միջեւ:
Սկսած երկրորդ ռաունդից, արգենտինացին զարգացրել է առավելությունը եւ ութերորդում նոկդաունի ենթարկել Վիկին: Դրանից հետո Կուելլարը մրցակցին սեղմել է ճոպաններին եւ հարվածների տարափ տեղացել: Եվ քանի որ Դարչինյանը չի պատասխանել, ռեֆերին կանգնեցրել է մարտը եւ տեխնիկական նոկաուտ արձանագրել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ allboxing.ru-ի