«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ 28/11 տեղամասում (Աբովյան) ժամը 10.10-ի սահմաններում դիտորդը նկատել է, որ քվեատուփը կնքված չէ, ինչը ՀՀ Ընտրական օրենսգրքի 62 հոդվածի խախտում է: Հանձնաժողովի նախագահին (Գրիգորյան Գրիգոր, ԲՀԿ) տեղեկացնելուց հետո քվեատուփը կնքվել է:
Իսկ 28/8 ընտրատեղամասում (քաղաք Աբովյան) վստահված անձը՝ հանձնաժողովի նախագահի (Աֆրիկյան Անուշ, ԲՀԿ) կողքին նստած, ինքն է ընտրացուցակներում փնտրում և գտնում ընտրողների անունները և անձնագրի համարները։
Հանձնաժողովի նախագահը խախտում չի տեսել՝ ասելով, որ վստահված անձն ավելի շատ իրավունքներ ունի և որ իրենք, այդ թվում՝ վստահված անձը «արդարության կողմից են»։