Այսօր` հունիսի 7-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անց կացվում հանրապետության 32 համայնքներում: Նշված համայնքներից 18-ում ընթանում են միայն համայնքի ղեկավարի, 12-ում` միայն ավագանու անդամի ընտրություններ, իսկ երկու համայնքներում` միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Առավոտյան ժամը 8.00-ին սահմանված կարգով բացվել են բոլոր ընտրական տեղամասերը: Տեղամասային ընտրական հանձնաժողովներն ընդունում են առաջին ընտրողներին, քվեարկությունն ընթանում է բնականոն հունով:
ԿԸՀ մամուլի ծառայություն