Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը պետք է որոշի. «168 ժամ»

Հունիս 06,2015 10:27

«Հայաստանի ձեռքում է «ստորագրե՞լ ԵՄ-ի հետ համաձայնագիր, թե՞ ոչ»։ Հայաստանը պետք է որոշի, թե ինչպիսին պետք է լինի երկրի ապագան, զարգացումը, տեսքը։ ԵՄ-ն չի կարող որոշել Հայաստանի փոխարեն։ ԵՄ-ն հետաքրքրված է, ցուցադրել է այդ հետաքրքրվածությունը։ Այսինքն` ԵՄ-ն կարող է օգտակար լինել Հայաստանին, աջակցել Հայաստանին, սակայն քաղաքական որոշումը Հայաստանինն է։ Այո, Հայաստանն ունի խնդիրներ, բայց Հայաստանը կարող է կայացնել քաղաքական որոշում ԵՄ-ի հետ փաստաթուղթ ստորագրելու վերաբերյալ»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասել է Չեխիայի նախկին փոխվարչապետ, Արտաքին գործերի նախկին նախարար Կիրիլ Սվոբոդան։

Նա նաև նշել է, որ Հայաստանը, ինչպես օրերս ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ էր նշել Չեխիայի վարչապետը, չի կարող կամուրջ լինել Արևմուտքի և Ռուսաստանի միջև, քանի դեռ հանգուցալուծված չէ ուկրաինական հակամարտությունը։ Ըստ չեխ քաղաքական գործչի, այդ հակամարտությունը պետք է կարգավորվի Մինսկի խաղաղ գործընթացի շրջանակում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930