Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակութային ազդագիր՝ փոքրիկների համար

Հունիս 06,2015 12:30

Ամռանը երեխաները չեն ձանձրանա

Ամռան ամիսները երեխաներին հետաքրքիր դարձնելու համար մեր մայրաքաղաքի թատրոններն իրենց «բաղադրատոմսերն» են առաջարկում՝ խաղալով տարբեր զվարճալի մանկական ներկայացումներ: Դրանցից, օրինակ, «Խամաճիկների» թատրոնում նախատեսված է Լինդգրենի «Փոքրիկն ու Կառլսոնը», որը բեմադրել է Լիլի Էլբակյանը, իսկ ներկայացումը փոքրիկ հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու հունիսի 6-ին, 14-ին եւ 27-ին: Նույն թատրոնում հունիսի 7-ին կարելի է դիտել Հովհ. Թումանյանի «Շունն ու կատուն», որը բեմադրել է Աննա Էլբակյանը: Հունիսի 13-ին «Կարմիր Գլխարկը»՝ Արմեն Էլբակյանի բեմադրմամբ, իսկ Հ. Ք. Անդերսենի «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա» մանկական շատ հետաքրքիր ներկայացումը նախատեսված է հունիսի 20-ին, որը բեմադրել է Աննա Էլբակյանը:

Ներկայացումն այն մասին է, թե ինչպես է Կլորների թագավորության կլորիկ արքայազնը հարսնացու փնտրում։ Այնպիսի հարսնացու, որն իրոք արքայադուստր կլինի։ Ի վերջո, նա գտնում է իր հարսնացուին՝ փոքրիկ սիսեռահատիկի եւ տասը փափուկ ներքնակների օգնությամբ։ Կրկին «Խամաճիկների» թատրոնում հունիսի 20-ին կարելի է դիտել Մ. Տվենի «Թոմ Սոյերի արկածները», որը բեմադրել է Հրանուշ Չիչակյանը, հունիսի 21-ին նախատեսված է Գրիմ եղբայրների՝ «Հենզելն ու Գրետելը», որը եւս բեմադրել է Լիլի Էլբակյանը: Ռուսական ժողովրդական հեքիաթի մոտիվներով, Արմեն Էլբակյանի բեմադրությամբ, հունիսի 28-ին թատրոնը փոքրիկ հանդիսատեսի դատին է հանձնում «Գնդլիկ-բոքոնիկը»: Չարաճճի խմորե մանչուկը անտառում իրեն գոռոզ ու մեծամիտ է պահում, սակայն նրան ներում են ե՛ւ կենդանիները, ե՛ւ տատիկն ու պապիկը, քանի որ նա հասկանում է իր սխալը եւ խոստանում է այլեւս չարաճճիություններ չանել։
Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնն էլ հունիսյան իր խաղացանկն է պատրաստել փոքրիկ հանդիսատեսի համար: Հունիսի 6-ին նախատեսված է Հովհ. Թումանյանի «Հենց էն Հուռին», որի բեմադրիչը Ռուբեն Բաբայանն է: Նույն թատրոնը նաեւ մեծահասակների համար է ներկայացում պատրաստել, այստեղ փոքրիկ դահլիճում կարելի է դիտել ըստ Գոգոլի «Շինելի»՝ «Ակ. Ակ»-ը: Հունիսի 7-ին նախատեսված է «Ծուղրուղուն», նույն օրը, ինչպես նաեւ հունիսի 28-ին կարելի է դիտել «Դում-Դում իմաստունը եւ անգետները»:

Հունիսի 13-ին տիկնիկային թատրոնն առաջարկում է Ալեքսանդր Պուշկինի «Ոսկե Ձկնիկը», որը բեմադրել է Տիգրան Ջահալյանը: Իսկ հունիսի 13-ին եւ 20-ին առաջարկվում է դիտել Հովհ. Թումանյանի «Անխելք մարդը», հունիսի 14-ին էլ՝ Երվանդ Մանարյանի «Երեք խոզուկները»: Հունիսի 14-ին եւ 21-ին՝ Շարլ Պերոի «Կարմիր Գլխարկը», որը բեմադրել է Արփի Մաղաքյանը: Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում հունիսի 17-18-ին կարելի է դիտել նոր ներկայացում՝ ըստ Ն. Գոգոլի «Վհուկը» գործի, որը մեծահասակների համար է: Զարուհի Անտոնյանի «Ամպից պոկված հեքիաթը» փոքրիկները կարող են դիտել հունիսի 19-ին, իսկ Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթի հիման վրա Լարիսա Մանգասարովայի բեմադրած «Փոքրիկ Իդայի ծաղիկները»՝ հունիսի 20-ին:

«Սուտլիկ որսկանը» կարելի է դիտել հունիսի 21-ին, իսկ Մուհամեդ Նազերի «Էգոիստը»՝ հունիսի 26-ին: Վլադիմիր Օռլովի «Ոսկե ճուտիկը»՝ Կարեն Խաչատրյանի բեմադրությամբ, կարելի է դիտել հունիսի 27-ին: Հունիսն այս թատրոնում եզրափակվում է ամսի 28-ին՝ «Պոչատ աղվեսը» ներկայացմամբ:

Պատրաստեց
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
05.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930