Ներկայումս կառուցվում է Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ճանապարհը: Բերդի եւ Իջեւանի տարածաշրջանների սահման հանդիսացող բարձունքում, ուր շրջանցիկ, անավարտ ճանապարհը միանում է հիմնական ավտոճանապարհին, տեղադրված են իրար հակասող ճանապահային նշաններ:
Հիմնական ավտոճանապարհի եզրին տեղադրված է «Հակառակորդի կողմից դիտարկվող գոտի, անցումն արգելվում է» գրառումով ցուցանակ: Դրա նշանակում է, որ հիմնական ճանապարհը գտնվում է ադրբեջանական գնդակոծության գոտում, այդ ճանապարհով երթեւեկն արգելվում է: Նույն վայրում, կիսակառույց, շրջանցիկ ավտոճանապարհի սկզբին տեղադրված է մուտքն արգելող նշան, իսկ այդտեղ տեղադրված ցուցանակին գրված է, որ ավտոտրանսպորտի անցումը պետք է կատարվի սլաքի ուղղությամբ: Վարորդն ինչպե՞ս գլուխ հանի այդ նշաններից:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ