ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանում անցած չորեքշաբթի Հայաստանը դեմ է քվեարկել Վրաստանի փախստականների վերադարձի, նրանց իրավունքները պաշտպանող բանաձևին:
Բանաձևն ընդունվել է ձայների 75 կողմ, 16 դեմ հարաբերակցությամբ:
Դեմ քվեարկած երկրների թվում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Հյուսիսային Կորեան, Կուբան, Վենեսուելան, Վիետնամը և այլն:
Ընդունված բանաձևը բռնի տեղահանվածների և փախստականների վերադարձի իրավունքների մասին է, որպեսզի նրանք հնարավորություն ունենան անարգել վերադառնալ իրենց տները, այդ թվում՝ Աբխազիա և Հարավային Օսիա:
Կարդացեք նաև
Բանաձևը նաև անընդունելի է համարում այդ շրջաններում ժողովրդագրական իրավիճակի փոփոխությունը:
Նշված է, որ Աբխազիայում և Հարավային Օսիայում անհրաժեշտ է հումանիտար անխափան աշխատանքներ իրականացնել, պաշտպանել փախստականների ու ներքին տեղահանվածների սեփականության իրավունքը:
Քվեարկությունից առաջ ծավալված քննարկումներում Վրաստանի ներկայացուցիչն ասել է, որ յուրաքանչյուր «կողմ» քվեարկություն աջակցություն է հումանիզմի հիմնարար արժեքներին, ուժեղ ազդանշան է բռնի տեղահանվածներին և փախստականներին, որոնք կազմում են երկրի բնակչության 10 տոկոսը:
Վրաստանի ներկայացուցիչն ընդգծել է, որ ներկայացված բանաձևը ուղղված չէ որևէ կողմի դեմ, մատնացույց չի անում, թե ով է պատասխանատու ուժով տեղահանությունների համար: Բանաձևը նախատեսված է տեղահանվածների իրավունքները պաշտպանելու համար, մի կողմ թողնելով քաղաքականությունը, կենտրոնանալով հումանիտար հարցերի վրա:
Իսկ Ռուսաստանի ներկայացուցիչը, ընդհակառակը, պնդել է, որ նախաձեռնությունը քաղաքականացված է և իր էությամբ կոնյուկտուրային:
Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում: