Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները դատի են տվել Վիլեն Գայֆեջյանին

Հունիս 05,2015 19:52

ՀՀ Ոստիկանությանը ներկայացուցիչներ Հովհաննես Քոչարյանը, Արթուր Մադաթյանն ու Սերգեյ Զաքարյանը հայցադիմում են ներկայացրել դատարան ընդդեմ «SOS Գ/7» հաղորդման հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի:

Հայցադիմումում մասնավորապես նշվում է.

«Համացանցի միջոցով հաղորդումը հեռարձակելով և դրա շրջանակներում մեկնաբանություններ ներկայացնելով՝ պատասխանողն, ըստ էության, իրացնում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 10-րդ հոդվածով ամրագրված՝ կարծիք արտահայտելու ազատության իրավունքը, որը ներառում է կարծիքը պնդելու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից:

Արտահայտվելու ազատությունը ժողովրդակավարական հասարակության էական հիմքն է, համաձայն 10-րդ հոդվածի 2-րդ մասի՝ այն կիրառելի է ոչ միայն «տեղեկատվության» կամ «գաղափարների» նկատմամբ, որոնք ընդունվում են բարեհաճությամբ կամ համարվում են անվտանգ և չեզոք, այլ նաև նրանց, որոնք վիրավորում են, ցնցում կամ անհանգստություն պատճառում:

Պատասխանողի կողմից «# SOS Գ/7» տեսանյութում հնչեցված՝ քողարկված արտահայտություններն, ըստ էության, կրում են խուլիգանական բնույթ, քանի որ նրա խոսքի որոշակի բառային բաղադրիչների համադրումից լսարանին ակնհայտ հասկանալի է դառնում հնչեցվող արտահայտության վիրավորական իմաստը: Վիրավորական արտահայտություններն ուղղակի նախորդում և հաջորդում են ՀՀ ոստիկանության 02 լրատվական հաղորդման առանձին դրվագների:

  1. Պահանջ

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով՝ խնդրում եմ պատասխանողին պարտավորեցնել.

ա) hրապարակայնորեն ներողություն խնդրել ՀՀ ոստիկանությունից

բ) հրապարակայնորեն ներողություն խնդրել ոստիկանության ծառայող Արթուր Մադաթյանից և նրան վճարել փոխհատուցում նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով:

գ) հրապարակայնորեն ներողություն խնդրել ոստիկանության ծառայող Սերգեյ Զաքարյանից և նրան վճարել փոխհատուցում նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով:

Համահայցվորներ՝ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ՝

  1. Հովհաննես Իշխանի Քոչարյան
  2. Արթուր Ռաֆիկի Մադաթյան
  3. Սերգեյ Ժորիկի Զաքարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930